Ֆինանսական

Վլադիմիր Պուտինը հանձնարարել է մինչև 2030-ը նոր ձևով ամրագրել Ռուսաստանի Դաշնության հարկային համակարգը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է արդիականացնել Ռուսաստանի հարկային համակարգը և այն նոր տեսքով ամրագրել մինչև 2030 թվականը:

«Խնդրում եմ Պետդումային և կառավարությանը առաջիկայում ներկայացնել կոնկրետ առաջարկություններ այս առնչությամբ՝ հետագայում հաշվի առնելով ընդունված փոփոխությունները: Առաջարկում եմ ֆիքսել հիմնական հարկային պարամետրերը մինչև 2030 թվականը և դրանով ապահովել կայուն և կանխատեսելի պայմաններ ցանկացած, այդ թվում՝ երկարաժամկետ ներդրումային ծրագրերի իրականացման համար»,- ասել է Ռուսաստանի նախագահը Դաշնային ժողովում իր ելույթի ժամանակ:

Պուտինն ընդգծել է, որ բիզնեսը հենց դա է խնդրում Ռուսաստանի իշխանություններից ուղիղ շփումների ժամանակ։

Share