Բաժին. Ֆինանսական

ՎԱՉԵ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԵԶԲ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻՆ

ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը մեկնել է Մինսկ` մասնակցելու  Եվրասիական Զարգացման Բանկի խորհրդի հերթական նիստին: Այցի շրջանակներում նախատեսվում է նաև նախարարի մասնակցությունը Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի խորհրդի հերթական նիստին:

Հայաստանը Եվրասիական  Զարգացման Բանկի լիիրավ անդամ է դարձել 2009թ-ի ապրիլին: Բանկի մասնակիցներ են հանդիսանում նաև Ռուսաստանը, Ղազախստանը, Տաջիկստանը, Բելառուսը և Ղրղզստանը:

Եվրասիական Զարգացման Բանկը հանդիսանում է Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցների կառավարիչը:

Share