Բաժին. Ֆինանսական

Samsung-ը ծրագրում է անհպում վճարումներ Galaxy Ring-ի միջոցով

Samsung-ի Galaxy Ring-ը՝ ընկերության առաջին մատանին, առաջին անգամ ցուցադրվել է երկուշաբթի (փետրվարի 26-ին) Բարսելոնայում կայացած Mobile World Congress-ում, հաղորդում է CNBC-ն:

Համաժողովի ժամանակSamsung-ի թվային առողջության թիմի ղեկավար Հոն Պակը ասաց, որ նոր արտադրանքը համալրված է սենսորներով, որոնք հետևում են մարդու սրտի և շնչառության հաճախականության ցուցանիշներին, քնելու համար պահանջվող ժամանակի տևողությանը և քնի ժամանակ շարժման հաճախականությանը:

Բացի այդ, սարքը կարող է օգտատերերին տալ «կենսունակության միավոր», որը «հավաքում է տվյալներ ֆիզիկական և մտավոր պատրաստվածության մասին՝ տեսնելու, թե որքան արդյունավետ կարող ես լինել», – նշել է Պակը:

Samsung-ը նաև մտածում է մի ֆունկցիայի ավելացման մասին, որը թույլ կտա Galaxy Ring-ի օգտատերերին օգտագործել սարքը՝ անհպում վճարումներ կատարելու համար, ինչպես դա անում էին սմարթֆոնների դեպքում:

Galaxy Ring-ը խանութներում կհայտնվի այս տարի, թեև Պակը չի հայտնել, թե հստակ երբ այն կժամանի կամ որքան կարժենա:

Պակը նաև քննարկել է արհեստական ինտելեկտի դերը Samsung-ի առողջապահական առաջարկում՝ CNBC-ին ասելով, որ նպատակն է ձեռք բերել այնպիսի տեխնոլոգիաներ, ինչպիսիք են լեզվական մեծ մոդելները՝ օգտատերերի առողջության վերաբերյալ ավելի մեծ պատկերացումներ ապահովելու համար:

Ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Ինեկոբանկի աջակցությամբ։

Share