Շվեդական ֆինտեխ Klarna-ում AI օգնականը կատարում է 700 ամբողջական դրույքով գործակալների աշխատանքը, իսկ նրա չաթբոտը 1 ամսվա ընթացքում վարել է Klarna-ի հաճախորդների սպասարկման զրույցների ⅔-ը:
Չաթբոտը և արհեստական բանականության օգնականը մշակել են 2,3 մլն Klarna հաճախորդների սպասարկման զրույց 35 լեզուներով, գրում է Euronews-ը։ AI օգնականը հիմնված է ամերիկյան OpenAI ընկերության վրա, որի հետ ֆինտեխ ընկերությունը հայտարարել էր համագործակցության մասին դեռևս անցյալ տարի։
Klarna-ի ներկայացուցիչները հայտնել են, որ չաթբոտը ավելի ճշգրիտ է հրահանգները կատարելու հարցում, իսկ կրկնվող հարցումների թիվը նվազել է 25%-ով։ Այնուամենայնիվ, հաճախորդները դեռ կարող են ընտրել փոխազդեցություն իրական գործակալների հետ:
Դեկտեմբերի սկզբին Klarna-ն հայտարարեց նոր աշխատակիցների հավաքագրման դադարեցման մասին՝ բացառությամբ ինժեներական պաշտոնները:
Հիշեցնենք, որ 2022թ․ մայիսին Klarna-ն 1 տեսազանգով աշխատանքից ազատել է 700 մարդու (աշխատակազմի 10%-ը), այս որոշման պատճառը ուկրաինական պատերազմն էր։
Ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Ինեկոբանկի աջակցությամբ։