Բաժին. Ֆինանսական

Բորսաներ. 05/03/24. Նավթ, թանկարժեք և գունավոր մետաղներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում մարտի 5-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 0.20%-ով և կազմել 78.28 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 0.52%-ով և կազմել 82.18 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ

Նյու-Յորքի NYMEX բորսայում մարտի 5-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 0.58%-ով և կազմել 2133.00 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 0.33%-ով և կազմել 23.83 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 0.70%-ով և կազմել 889.90 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) մարտի 5-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 0.36%-ով և կազմել 2234.00 դոլար, պղնձի գինը նվազել է 0.08%-ով և կազմել 8523.00 դոլար, կապարի գինը նվազել է 0.20%-ով և կազմել 2038.00 դոլար, նիկելի գինն աճել է 0.25%-ով և կազմել 17870.00 դոլար, անագի գինը նվազել է 0.47%-ով և կազմել 26700.00 դոլար, ցինկի գինն աճել է 0.78%-ով և կազմել 2457.00 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 46750.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 28550.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսները նվազել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում մարտի 5-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 1.04%-ով և կազմել 38585.19 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 1.02%-ով և կազմել 5078.65 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 1.65%-ով և կազմել 15939.59 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում մարտի 5-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.10%-ով և կազմել 17698.40 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.30%-ով և կազմել 7932.82 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.08%-ով և կազմել 7646.16 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.89%-ով և կազմել 1147.64 կետ:

Share