Բաժին. Ֆինանսական

Բորսաներ. 08/03/24. Նավթ, թանկարժեք և գունավոր մետաղներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում մարտի 8-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 1.96%-ով և կազմել 77.85 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 1.52%-ով և կազմել 82.08 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ

Նյու-Յորքի NYMEX բորսայում մարտի 8-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 1.02%-ով և կազմել 2186.20 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը չի փոխվել և կրկին կազմել է 24.53 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 0.62%-ով և կազմել 917.20 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) մարտի 8-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 0.07%-ով և կազմել 2257.00 դոլար, պղնձի գինը չի փոխվել և կրկին կազմել է 8647.00 դոլար, կապարի գինն աճել է 1.48%-ով և կազմել 2126.50 դոլար, նիկելի գինն աճել է 0.67%-ով և կազմել 18070.00 դոլար, անագի գինն աճել է 0.14%-ով և կազմել 27675.00 դոլար, ցինկի գինն աճել է 0.47%-ով և կազմել 2542.00 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 46750.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 28550.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսները նվազել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում մարտի 8-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.18%-ով և կազմել 38722.69 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.65%-ով և կազմել 5123.69 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 1.16%-ով և կազմել 16085.11 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում մարտի 8-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.16%-ով և կազմել 17814.51 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.15%-ով և կազմել 8028.01 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.43%-ով և կազմել 7659.74 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 1152.12 կետ:

Share