Ֆինանսական

15 տարվա ընթացքում արձանագրվել է ՏՀԶԿ երկրների պետական ​​պարտքի կրկնակի աճ

Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանն անդամակից երկրների պետական ​​պարտքի ընդհանուր ծավալը 2008-ից ավելացել է 30 տրիլիոն դոլարով։ Այս մասին ասվում է կազմակերպության զեկույցում։

Տեքստում նշվում է, որ 2023-ի վերջին ՏՀԶԿ կառավարությունների ընդհանուր պարտքը կազմել է 54 տրիլիոն դոլար՝ 2008-ի համեմատ 30 տրիլիոն դոլարով ավել։

Կազմակերպության կանխատեսումների համաձայն՝ ընթացիկ տարում այդ ցուցանիշը կաճի մինչև 56 տրիլիոն դոլար։ ՏՀԶԿ-ն նշում է, որ ԱՄՆ-ին բաժին է ընկնում այս պարտքի մոտ կեսը, իսկ Եվրամիությանը՝ մոտ 20%-ը։

Հիշեցնենք՝ ՏՀԶԿ անդամ են 38 երկիր՝ ներառյալ ԱՄՆ-ն, Կանադան և ԵՄ երկրների մեծ մասը։ Ռուսաստանը կազմակերպության անդամ չէ։

Share