Բաժին. Ֆինանսական

Բորսաներ. 12/03/24. Նավթ, թանկարժեք և գունավոր մետաղներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում մարտի 12-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 0.13%-ով և կազմել 78.03 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 0.15%-ով և կազմել 82.38 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում մարտի 12-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 0.89%-ով և կազմել 2164.20 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 1.42%-ով և կազմել 24.32 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 1.11%-ով և կազմել 927.80 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) մարտի 12-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 0.89%-ով և կազմել 2263.00 դոլար, պղնձի գինն աճել է 0.51%-ով և կազմել 8664.00 դոլար, կապարի գինն աճել է 0.85%-ով և կազմել 2143.00 դոլար, նիկելի գինն աճել է 1.38%-ով և կազմել 18400.00 դոլար, անագի գինն աճել է 0.04%-ով և կազմել 27660.00 դոլար, ցինկի գինն աճել է 0.76%-ով և կազմել 2572.50 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 48000.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 28550.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներն աճել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում մարտի 12-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.61%-ով և կազմել 39005.49 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 1.12%-ով և կազմել 5175.27 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 1.54%-ով և կազմել 16265.64 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում մարտի 12-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսն աճել է 1.23%-ով և կազմել 17965.11 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.84%-ով և կազմել 8087.48 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 1.02%-ով և կազմել 7747.81 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 0.79%-ով և կազմել 1144.53 կետ:

Share