Բաժին. Ֆինանսական

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ Է ՃԱՆԱՉԵԼ «ԳՐԱՎԵՎՎԱՐԿ»-Ի ԼԻՑԵՆԶԻԱՆ

ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը դեկտեմբերի 11-ի թիվ 345 Ա որոշմամբ ուժը կորցրած է ճանաչել «ԳՐԱՎԵՎՎԱՐԿ» ՍՊԸ՝ ՀՀ, ք. Երևան, Ազատության պող., 4շ., թիվ 55 շինություն հասցեում գտնվող գրավատան կազմակերպման ԳԳ-Ե 251 լիցենզիան (տրված` 22.03.2012թ.)` գրավատան կազմակերպչի դիմումի համաձայն:

Սահմանվել է, որ որոշումն ուժի մեջ մտնելու պահից գրավատունն իրավունք ունի կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնք կապված են մինչև լիցենզիան ուժը կորցրած ճանաչելը կնքված վարկային և պահատվության պայմանագրերից բխող իրավունքների և պարտականությունների կատարման հետ:

«ԳՐԱՎԵՎՎԱՐԿ» ՍՊԸ և ֆիզիկական անձանց միջև կնքված վարկային և պահատվության պայմանագրերը կարող են սույն որոշման ուժի մեջ մտնելու պահից կողմերի նախաձեռնությամբ վաղաժամկետ լուծվել` համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 467-րդ հոդվածի 1-ին մասի, վարկառուների կողմից վերցված վարկը և մինչև պայմանագրի լուծման պահը դրա դիմաց սահմանված տոկոսները և գումարի օգտագործման հետ կապված այլ վճարները մարելուց, պահատվության պայմանագրի դիմաց վճարումները կատարելուց, ներառյալ` գույքի պահատվության հետ կապված գրավատան կրած սովորական և արտակարգ ծախսերը հատուցելուց և գրավատան կողմից որպես գրավ կամ ի պահ ընդունված գույքը վերադարձնելուց հետո:

Share