Բաժին. Ֆինանսական

ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ Է ՃԱՆԱՉՎԵԼ «ԿԱՊԻՏԱԼ ՊԼՅՈՒՍ» ՍՊԸ ԼԻՑԵՆԶԻԱՆ

Կենտրոնական բանկի խորհուրդը դեկտեմբերի 11-ի թիվ 346 Ա որոշմամբ ուժը կորցրած է ճանաչել «ԿԱՊԻՏԱԼ ՊԼՅՈՒՍ» ՍՊԸ՝ ՀՀ, ք.Երևան, Մ.Խորենացու 24/10 շենքի տարածք հասցեում գտնվող գրավատան կազմակերպման թիվ ԳԳ-Ե 240 լիցենզիան (տրված՝ 14.10.2011թ.)՝ գրավատան կազմակերպչի դիմումի համաձայն: 

Սահմանվել է, որ որոշումն ուժի մեջ մտնելու պահից գրավատունն իրավունք ունի կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնք կապված են մինչև լիցենզիան ուժը կորցրած ճանաչելը կնքված վարկային և պահատվության պայմանագրերից բխող իրավունքների և պարտականությունների կատարման հետ:

«ԿԱՊԻՏԱԼ ՊԼՅՈՒՍ» ՍՊԸ և ֆիզիկական անձանց միջև կնքված վարկային և պահատվության պայմանագրերը կարող են սույն որոշման ուժի մեջ մտնելու պահից կողմերի նախաձեռնությամբ վաղաժամկետ լուծվել՝ համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 467-րդ հոդվածի 1-ին մասի, վարկառուների կողմից վերցված վարկը և մինչև պայմանագրի լուծման պահը դրա դիմաց սահմանված տոկոսները և գումարի օգտագործման հետ կապված այլ վճարները մարելուց, պահատվության պայմանագրի դիմաց վճարումները կատարելուց, ներառյալ՝ գույքի պահատվության հետ կապված գրավատան կրած սովորական և արտակարգ ծախսերը հատուցելուց և գրավատան կողմից որպես գրավ կամ ի պահ ընդունված գույքը վերադարձնելուց հետո:

Share