Ֆինանսական

BRICS-ը շարունակում է աշխատել միասնական արժույթի և վճարային համակարգի ստեղծման վրա

BRICS-ի երկրները շարունակում են աշխատել ասոցիացիայի շրջանակներում միասնական արժույթի և միասնական վճարային համակարգերի ներդրման ուղղությամբ։ Այդ մասին հայտնել է G20-ի բրազիլացի ներկայացուցիչ Մաուրիսիու Լիրիուն:

«Այո, մենք աշխատում ենք դրա վրա: Երկրները քննարկում են այս հարցը Ռուսաստանի նախագահության ներքո, և սա գլխավոր թեմաներից մեկն է»,- ասել է նա:

2023-ի օգոստոսին Հարավային Աֆրիկայում անցկացված BRICS-ի գագաթնաժողովի շրջանակներում, Բրազիլիայի նախագահն աջակցել է միասնական հաշվարկային արժույթ ստեղծելու նախաձեռնությանը:

Հիշեցնենք՝ BRICS-ի նախագահությունը Ռուսաստանին է անցել 2024-ի հունվարի 1-ից, այն կտևի մինչև տարեվերջ և ներառում է ավելի քան 200 հանդիպում, որոնք ունեն թեմաների լայն շրջանակ։ Նախագահության գլխավոր իրադարձությունը կլինի BRICS-ի գագաթնաժողովը, որը կանցկացվի 2024 թվականի հոկտեմբերին Կազանում։

Share