Բաժին. Ֆինանսական

Բորսաներ. 19/03/24. Նավթ, թանկարժեք և գունավոր մետաղներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ

Նավթի գներն աճել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում մարտի 19-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 0.78%-ով և կազմել 83.16 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 0.58%-ով և կազմել 87.21 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում մարտի 19-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 0.10%-ով և կազմել 2162.80 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 0.75%-ով և կազմել 25.15 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 2.44%-ով և կազմել 895.60 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) մարտի 19-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 0.77%-ով և կազմել 2255.00 դոլար, պղնձի գինը նվազել է 1.13%-ով և կազմել 8980.00 դոլար, կապարի գինը նվազել է 1.58%-ով և կազմել 2088.50 դոլար, նիկելի գինը նվազել է 1.17%-ով և կազմել 17690.00 դոլար, անագի գինը նվազել է 2.52%-ով և կազմել 28000.00 դոլար, ցինկի գինը նվազել է 2.03%-ով և կազմել 2508.00 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 48000.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 28550.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներն աճել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում մարտի 19-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.83%-ով և կազմել 39110.76 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.56%-ով և կազմել 5178.51 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.39%-ով և կազմել 16166.79 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում մարտի 19-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.31%-ով և կազմել 17987.49 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.65%-ով և կազմել 8201.05 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.20%-ով և կազմել 7738.30 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 1.59%-ով և կազմել 1111.56 կետ:

Share