Ֆինանսական

Ուկրաինան Արևմուտքի հետ քննարկում է օգնության կրճատումից հետո ինքնաբավության անցնելու հարցը

Ուկրաինան իր գործընկերների հետ քննարկում է բյուջետային ծախսերում ինքնաբավության անցնելու խնդիրը, որի մոտավորապես կեսն այժմ ստացվում է արևմտյան ֆինանսական օգնությունից։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի էկոնոմիկայի և առևտրի փոխնախարար Տարաս Կաչկան։

«Մենք պետք է հասկանանք, որ մեր պետական ​​ֆինանսներում եկամտային մասի 50%-ը մեր գործընկերների ֆինանսական աջակցությունն է, դրանք են՝ Եվրոպական միությունը, Ճապոնիան, Կանադան, ԱՄՆ-ն», – ասել է Կաչկան։

Պաշտոնյայի խոսքով, առանց օտարերկրյա ֆինանսական օգնության Ուկրաինան չէր կարողանա ֆինանսավորել սոցիալական նպաստների վճարումը, կրթության ծախսերի իրագործումը և ռազմական գործողություններին չառնչվող այլ ոլորտները։

Փոխնախարարը խոստովանել է, որ արտաքին ֆինանսական օգնության կրճատումից հետո Ուկրաինայի համար դժվար կլինի ինքնաբավ դառնալ։

«Բոլոր հարցերում դժվար է լինելու առանց բացառության»,- հավելեց նա՝ պարզաբանելով, որ դժվարություններ կլինեն տնտեսության վերականգնման, ներդրումների ներգրավման, արտաքին շուկաներում մրցակցության, ԵՄ-ի հետ ինտեգրման հարցերում:

Share