Ֆինանսական

Թուրքիայի Կենտրոնական բանկը հիմնական տոկոսադրույքը հասցրել է 50%-ի

Թուրքիայի Կենտրոնական բանկը հիմնական տոկոսադրույքը բարձրացրել է 500 բազիսային կետով՝ 45%-ից 50%։ Այս մասին ասվում է կարգավորողի կայքում հրապարակված դրամավարկային քաղաքականության խորհրդի նիստի արդյունքների մասին զեկույցում։

«Դրամավարկային քաղաքականության խորհուրդը որոշել է հիմնական տոկոսադրույքը 45%-ից հասցնել 50%-ի»,- նշվում է նաև, որ «փետրվար ամսվա ամսական գնաճի հիմնական միտումը սպասվածից բարձր է եղել»։

Այսպիսով, այս 50%-ը ռեկորդային է դարձել 2000-ականների սկզբից: 2000-2001 թվականների տնտեսական ճգնաժամի ընթացքում Թուրքիայում այդ ցուցանիշը հասել է 300%-ի և սկսել է իջնել մինչև 50%-ից ցածր միայն 2003 թվականին։

Խորհրդի հայտարարության մեջ ասվում է, որ հիմնական տոկոսադրույքի բարձրացման որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով գնաճի բարձր ցուցանիշը հատկաապես ծառայությունների ոլորտում:

«Խիստ դրամավարկային քաղաքականությունը կպահպանվի այնքան ժամանակ, քանի դեռ չի գրանցվել ամսական գնաճի միտումի զգալի և կայուն անկում, և գնաճային սպասումները չեն մոտեցել կանխատեսվող միջակայքին», – ասվում է հաղորդագրության մեջ:

Share