Ֆինանսական

Շվեյցարիայի ազգային բանկը գնաճի թուլացման պայմաններում իջեցրել է հիմնական տոկոսադրույքը

Շվեյցարիայի ազգային բանկն իջեցրել է հիմնական տոկոսադրույքը 1.75%-ից մինչև 1.5%: Սա հնարավոր է դարձել գնաճի դեմ արդյունավետ պայքարի շնորհիվ, որը վերջին ամիսներին չի գերազանցել 2%-ը։

Փոփոխությունն ուժի մեջ է մտնում մարտի 22-ից: Շվեյցարիայի Ազգային բանկը հաղորդում է, որ դրամավարկային քաղաքականության թուլացումը հնարավոր է դարձել վերջին երկուսուկես տարիների ընթացքում գնաճի դեմ պայքարի արդյունավետության շնորհիվ. արդեն մի քանի ամիս է՝ 2%-ից ցածր է: Ըստ կանխատեսումների՝ գնաճը, ամենայն հավանականությամբ կպահպանվի այս միջակայքում առաջիկա մի քանի տարիների ընթացքում։

Հիմնական տոկոսադրույքը նվազեցնելու որոշումը պայմանավորված է ինչպես գնաճային ճնշման թուլացմամբ, այնպես էլ անցած տարվա ընթացքում շվեյցարական ֆրանկի արժևորմամբ: Այսպիսով, բանկը կշարունակի ուշադիր հետևել գնաճի զարգացմանը և անհրաժեշտության դեպքում, կրկին կկարգավորի իր դրամավարկային քաղաքականությունը:

Հիշեցնենք՝ փետրվարին Շվեյցարիայում գնաճը կազմել է 1.2%։ Ըստ կանխատեսման՝ 2024 թվականին միջին տարեկան գնաճը ակնկալվում է 1.4%, 2025-ին՝ 1.2%, իսկ 2026-ին՝ 1.1%։

Share