Ֆինանսական

ԵՄ գագաթնաժողովը որոշում չի կայացրել ռուսական ակտիվներից եկամուտների բռնագանձման վերաբերյալ

ԵՄ պետությունների և կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովը համաձայնության չի եկել Ռուսաստանի սառեցված ակտիվներից ստացված եկամուտների օտարման վերաբերյալ գործնական որոշումների շուրջ՝ հանձնարարելով նախարարներին շարունակել աշխատել Եվրահանձնաժողովի և ԵՄ դիվանագիտական ​​ծառայության առաջարկների վրա։

Ընդհանուր առմամբ` ԵՄ-ում սառեցվել է Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի ավելի քան 200 միլիարդ եվրո ակտիվներ:

Ենթադրվում է, որ այդ եկամուտների 90%-ը կօգտագործվի Կիևի համար զենք գնելու համար, ևս 10%-ը կփոխանցվի ԵՄ բյուջե՝ Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերության հետագա ֆինանսավորման համար: Նախկինում Եվրահանձնաժողովն առաջարկել էր օգտագործել այդ միջոցները մինչև 2027-ը 50 միլիարդ եվրոյով Կիևի բյուջետային աջակցության ծրագիրը ֆինանսավորելու համար:

Share