Ֆինանսական

Ուկրաինան ակնկալում է այս տարի ԵՄ-ից ստանալ 16 միլիարդ եվրո

Կիևն ակնկալում է 2024 թվականին Եվրամիությունից ստանալ 16 միլիարդ եվրո ֆինանսական աջակցություն «Ուկրաինայի հիմնադրամ» ծրագրի շրջանակներում։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը։

«ԵՄ օգնությունը մեր պետության ֆինանսական խարիսխներից մեկն է: Մենք ակնկալում ենք, որ այս տարի կստանանք 16 միլիարդ եվրո»,- գրել է Շմիգալը Telegram-ի ալիքում Եվրախորհրդարանի պատվիրակության հետ հանդիպումից հետո:

Ուկրաինան կանխատեսում է 2024 թվականի համար բյուջեի ռեկորդային դեֆիցիտ՝ 43.9 միլիարդ դոլար: Երկրի իշխանությունները ակնկալում են դրա մեծ մասը ծածկել արևմտյան դաշնակիցների օգնությամբ:

Մինչդեռ ԱՄՆ Կոնգրեսում Ուկրաինային օգնության հարցի վերաբերյալ որոշումը ձգձգվում է ավելի քան չորս ամիս, և ԵՄ երկրները միայն փետրվարի 1-ին են հավանություն տվել չորս տարի ժամկետով Կիևին 50 միլիարդ եվրոյի չափով օգնություն տրամադրելուն: Միևնույն ժամանակ, երկրի ֆինանսների նախարարության ղեկավար Սերգեյ Մարչենկոն ավելի վաղ նշել էր, որ Ուկրաինայի բյուջեին ամեն ամիս անհրաժեշտ է 3 միլիարդ դոլարի արտաքին եկամուտներ գործընկերներից։

Share