Ֆինանսական

Ուկրաինան կարող է 2025-ին սնանկության առաջ կանգնել

Ուկրաինան կարող է սնանկանալ արդեն 2025-ին, եթե արևմտյան երկրները հրաժարվեն դուրս գրել նրա, այդ թվում՝ մասնավոր ընկերությունների պարտքերը։ Այդ մասին հայտնել է Համաշխարհային բանկի աղբյուրը՝ մեկնաբանելով միջազգային ֆինանսական այս կազմակերպության միջոցով Կիևին 1.5 միլիադ դոլար վարկի հատկացումը։

Ինչպես պարզաբանել է աղբյուրը, Ռուսաստանի ներկայացուցչությունը ՀԲ-ում դեմ է քվեարկել այս նախագծին՝ վկայակոչելով կազմակերպության կանոնադրությունը։

«Նախագծի փաստաթուղթն ինքնին բացահայտորեն խոսում է Ուկրաինայի պետական ​​ֆինանսների աղետալի վիճակի մասին՝ կապված տնտեսական անկման և արտաքին օգնության կրճատման հետ: Եթե 2025-ին արևմտյան վարկատուները հրաժարվեն դուրս գրել Կիևի պարտքերը՝ ներառյալ մասնավոր ընկերությունների և բանկերի պարտքերը, երկրին սպառնում է սնանկություն»,- ընդգծել է աղբյուրը։

Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ, Համաշխարհային բանկի ղեկավարությունը նկատել է Ուկրաինայի հետ համագործակցության չափազանց բարձր ռիսկերը, հետևաբար, այս գործողության մեջ, ինչպես նախորդներում, բանկը չի տրամադրում սեփական միջոցներն՝ ի տարբերություն ԱՄՀ-ի և կրկին օգտվել է դոնորների՝ Ճապոնիայի և Մեծ Բրիտանիայի երաշխիքներից։

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը, Կիևը Համաշխարհային բանկից 1.5 միլիարդ դոլար է ստացել՝ որպես զարգացման քաղաքականության վարկի մաս, որը, ըստ պաշտոնյայի տրամադրած տեղեկատվության՝ կհոգա բյուջետային ծախսերի՝ սոցիալական և հումանիտար կարիքների և վերակառուցման համար։

Share