Բաժին. Ֆինանսական

Բորսաներ. 05/04/24. Նավթ, թանկարժեք և գունավոր մետաղներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ

Նավթի գներ

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում ապրիլի 5-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 0.10%-ով և կազմել 86.73 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 0.16%-ով և կազմել 91.17 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում ապրիլի 5-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 2.35%-ով և կազմել 2349.10 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 3.68%-ով և կազմել 27.60 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինն աճել է 0.57%-ով և կազմել 940.40 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) ապրիլի 5-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 0.29%-ով և կազմել 2433.00 դոլար, պղնձի գինը նվազել է 0.53%-ով և կազմել 9320.00 դոլար, կապարի գինն աճել է 0.09%-ով և կազմել 2118.00 դոլար, նիկելի գինն աճել է 1.66%-ով և կազմել 17715.00 դոլար, անագի գինն աճել է 1.58%-ով և կազմել 28900.00 դոլար, ցինկի գինն աճել է 0.98%-ով և կազմել 2629.00 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 48000.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 28550.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներն աճել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում ապրիլի 5-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.80%-ով և կազմել 38904.04 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 1.11%-ով և կազմել 5204.34 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 1.24%-ով և կազմել 16248.52 կետ:

Եվրոպական ինդեքսները նվազել են

Եվրոպական ֆոնդային բորսաներում ապրիլի 5-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 1.24%-ով և կազմել 18175.04 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 1.11%-ով և կազմել 8061.31 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.81%-ով և կազմել 7911.16 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 0.67%-ով և կազմել 1155.91 կետ:

Share