Բաժին. Ֆինանսական

ՀՀ ԿԲ. ԹՈՂԱՐԿՎԵԼ ԵՆ ՆՈՐ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐ

ՀՀ կենտրոնական բանկը «Հայկական վանքերը և եկեղեցիները» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակում թողարկել է արծաթե հուշադրամներ` նվիրված Սանահինի վանքին, Գոշավանքին և Կեչառիսի վանքին:  Բոլոր հուշադրամների դիմերեսի ձեւավորումը նույնն է: 

Հուշադրամների դիմերեսին պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը: Զինանշանից ներքև հուշադրամի անվանական արժեքն է` «1000 դրամ»: Եզրաշուրթի մոտ ներքևում «REPUBLIC OF ARMENIA» մակագրությունն է, իսկ աջում  ուղղահայաց  մակագրված է  «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ»: 

«Սանահին»

Հուշադրամի դարձերեսի կենտրոնում պատկերված է Սանահինի վանքը: Եզրաշուրթի մոտ ուղղահայաց ձախում հայերեն, իսկ աջում անգլերեն մակագրված են համապատասխանաբար՝ «2012 ՍԱՆԱՀԻՆԻ ՎԱՆՔ»  և «SANAHIN MONASTERY»: Վերևի աջ և ձախ անկյուններում և ներքևի մասում պատկերված են զարդանախշեր:  

«Գոշավանք»

Հուշադրամի դարձերեսի կենտրոնում պատկերված է Գոշավանքը: Եզրաշուրթի մոտ ուղղահայաց ձախում հայերեն, իսկ աջում անգլերեն մակագրված են համապատասխանաբար՝ «2012 ԳՈՇԱՎԱՆՔ» և «GOSHAVANK MONASTERY»: Վերևի աջ և ձախ անկյուններում և ներքևի մասում պատկերված են զարդանախշեր:  

«Կեչառիս»

Հուշադրամի դարձերեսին կենտրոնում պատկերված է Կեչառիսի վանքը: Եզրաշուրթի մոտ ուղղահայաց ձախում հայերեն, իսկ աջում անգլերեն մակագրված են համապատասխանաբար՝ «2012 ԿԵՉԱՌԻՍԻ ՎԱՆՔ» և «KECHARIS MONASTERY»: Վերևի աջ և ձախ անկյուններում և ներքևի մասում պատկերված են զարդանախշեր:

Բոլոր հուշադրամներն ունեն նույն տեխնիկական բնութագիրը եւ դրանց պատրաստման համար օգտագործվել են գունավոր ներկեր: Հուշադրամները թափանցիկ պատիճներով եւ իսկության հավաստագրերով տեղադրված են տուփերում: 

Հուշադրամների նախագծի հեղինակն է «Coin Invest Trust» ընկերությունը (Լիխտենշտեյն): Հուշադրամները հատվել են «Մայեր» դրամահատարանում (Գերմանիա):

Հուշադրամների բնութագիրը.

Անվանական արժեքը՝ 1000 դրամ, մետաղը և հարգը՝ արծաթ, 9250, քաշը՝ 25,0 գ, չափսերը՝ 27,0 x 47,0 մմ, դրամաշուրթը՝ ատամնավոր, ձևը՝ ուղղանկյուն, որակը՝ պրուֆ, տպաքանակը՝ մինչև 2500 հատ: 

Share