Բաժին. Ֆինանսական

2024թ.-ի փետրվարի վերջի դրությամբ ՀՀ պետական պարտքը 11.94 մլրդ դոլար է (+1.19 մլրդ դոլար)

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ.-ի փետրվարի 29-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 4,828,712.6 մլն դրամ: 2023թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ պետական պարտքն աճել է 643,403.5 մլն դրամով կամ 15.37%-ով։

Մասնավորապես, արտաքին պարտքն աճել է 127,290.4 մլն դրամով կամ 5.14%-ով և կազմել 2,604,353.6 մլն դրամ, որից ՀՀ կառավարության պարտքը՝ 2,386,148.5 մլն դրամ, իսկ Կենտրոնական բանկի պարտքը՝ 218,205.1 մլն դրամ:

Ինչ վերաբերում է ներքին պարտքին, ապա այն աճել է 30.21%-ով կամ 516,113 մլն դրամով և կազմել 2,224,358.9 մլն դրամ, որից Ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական գանձապետական պարտատոմսեր՝ 2,007,859.6 մլն դրամ, Ռեզիդենտների կողմից ձեռք բերված արտարժութային պետական պարտատոմսեր՝ 209,402.6 և ներքին երաշխիքներ՝ 7,096.8 մլն դրամ:

Եթե պետական պարտքը ներկայացնենք ԱՄՆ դոլարով՝ հաշվի առնելով դոլարի 2024թ.-ի փետրվարի 29-ի 404.32 դրամ փոխարժեքը. ապա 2024թ.-ի փետրվարի 29-ի ՀՀ պետական պարտքը կազմել է 11.94 մլրդ ԱՄՆ դոլար: Այդ թվում` Արտաքին պարտքը կազմել 6.44 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ ներքին պարտքն` 5.5 մլրդ ԱՄՆ դոլար։ 2023թ.-ի փետրվարի վերջի 10.75 մլրդ դոլար ցուցանիշի համեմատ պետական պարտքն աճել է 1.19 մլրդ դոլարով։

Share