Ֆինանսական

Թուրքիայի Կենտրոնական բանկը հիմնական տոկոսադրույքը պահել է 50%

Թուրքիայի Կենտրոնական բանկը հիմնական տոկոսադրույքը պահել է 50% մակարդակում: Այս մասին ասված է կարգավորիչի Արժութային քաղաքականության խորհրդի նիստն ամփոփող հաղորդագրության մեջ:

«Դրամավարկային քաղաքականության խորհուրդը որոշել է հիմնական տոկոսադրույքը պահպանել 50%-ի մակարդակում»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Դրանում ասվում է, որ թուրքական իշխանությունների վարած դրամավարկային քաղաքականությունը կհանգեցնի ամսական գնաճային միտման նվազմանը, բայց տարվա երկրորդ կեսին կարող է բարձրանալ: Կենտրոնական բանկը մտադիր է շարունակել ներկայիս քաղաքականությունը, բայց միաժամանակ զգուշացրել է, որ այն կխստացվի, եթե լինի «գնաճի էական և երկարատև վատթարացում»:

Թուրքիայի Կենտրոնական բանկը 2023-ի հունիսին ավելի քան երկու տարվա ընթացքում առաջին անգամ բարձրացրել է հիմնական տոկոսադրույքը 8.5%-ից մինչև 15%, որից հետո այն պարբերաբար վերանայել է դեպի վեր: Մարտին կարգավորիչն այն 45%-ից հասցրել է 50%-ի:

Վերլուծաբաններն ակնկալում են, որ Թուրքիայի Կենտրոնական բանկը աշնանը կսկսի տոկոսադրույքի իջեցումը: Morgan Stanley բանկի կանխատեսման համաձայն՝ գնաճային ռիսկերի պատճառով հիմնական տոկոսադրույքը մինչև նոյեմբեր կպահպանվի 50%-ի մակարդակում, որից հետո ԿԲ-ն կսկսի աստիճանաբար նվազեցնել այն:

Share