Բաժին. Ֆինանսական

Բորսաներ. 25/04/24. Նավթ, թանկարժեք և գունավոր մետաղներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ

Նավթի գներն աճել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում ապրիլի 25-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 1.11%-ով և կազմել 83.81 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 1.36%-ով և կազմել 89.32 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում ապրիլի 25-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 0.93%-ով և կազմել 2346.70 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 1.40%-ով և կազմել 27.50 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինն աճել է 2.26%-ով և կազմել 931.00 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) ապրիլի 25-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 4.01%-ով և կազմել 2563.50 դոլար, պղնձի գինն աճել է 0.36%-ով և կազմել 9865.00 դոլար, կապարի գինն աճել է 1.73%-ով և կազմել 2207.50 դոլար, նիկելի գինը նվազել է 2.95%-ով և կազմել 19157.00 դոլար, անագի գինը նվազել է 4.66%-ով և կազմել 32872.00 դոլար, ցինկի գինն աճել է 0.56%-ով և կազմել 2848.00 դոլար, մոլիբդենի գինն աճել է 2.21%-ով և կազմել 44819.92 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 27830.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսները նվազել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում ապրիլի 25-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.98%-ով և կազմել 38085.80 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.46%-ով և կազմել 5048.42 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 0.64%-ով և կազմել 15611.76 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում ապրիլի 25-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.95%-ով և կազմել 17917.28 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.93%-ով և կազմել 8016.65 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.48%-ով և կազմել 8078.86 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.65%-ով և կազմել 1178.69 կետ:

Share