Բաժին. Ֆինանսական

ԱԶԳԱՅԻՆ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԸ ԹՈՒՅԼԱՏՐՎԵԼ ԵՆ ԱՌԵՎՏՐԻՆ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱՅՈՒՄ

«Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի անվանական զեղչատոկոսային պարտատոմսերը թույլատրվել են առևտրի ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի ազատ Cbond հարթակում:  Այս թողարկումը ներառում է 100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 6 ամիս մարման ժամկետով և 10.7562% տեղաբաշխման եկամտաբերությամբ 10,000 պարտատոմս: Պարտատոմսերը բորսայում կշրջանառվեն NMCCB4 բորսայական հապավմամբ:

Հիշեցնենք, որ 2012թ. դեկտեմբերի 14-ին Ազգային Հիփոթեկային Ընկերության (ԱՀԸ) պարտատոմսերը տեղաբաշխվել էին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում՝ 948,425,776.30 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով, 10.7562% միջին կշռված եկամտաբերությամբ և 10.9997% կտրման եկամտաբերությամբ:

Սա ԱՀԸ-ի պարտատոմսերի արդեն չորրորդ թողարկումն է: Պարտատոմսերի առաջին և երկրորդ թողարկումները (NMCCB1 և NMCCB2) 2011-2012թթ.-ին տեղաբաշխվել էին Բորսայում, թույլատրվել առևտրին Բորսայի պարտատոմսերի ազատ Cbond շուկայում, այնուհետև, համապատասխանաբար, 24.05.2012թ.-ին և 06.12.2012թ.-ին մարվել և դուրս եկել բորսայական շրջանառությունից: ԱՀԸ-ի պարտատոմսերի երրորդ թողարկումը (NMCCB3) թույլատրվել է առևտրին Բորսայի պարտատոմսերի ազատ Cbond շուկայում 25.09.2012թ.-ին և շրջանառվելու է մինչ 25.03.2013թ.:

«Ազգային Հիփոթեքային Ընկերություն» վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպություն Փակ Բաժնետիրական Ընկերությունը գրանցվել և լիզենզավորվել է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հոկտեմբերի 19-ի թիվ 1/1167 Ա որոշմամբ (գրանցման վկայականի համարը` թիվ 26, 16.06.2009թ  վարկային գործունեության լիցենզիա թիվ 26): Ընկերության միակ հիմադիրն ու բաժնետերը ՀՀ կենտրոնական բանկն է:

Share