Բաժին. Ֆինանսական

Որոնք են ԱՄՀ-ին ամենամեծ պարտք ունեցող 10 երկրները

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) ՝ հիմնադրվել է 1944 թվականին,  աջակցում է երկրների տնտեսական աճին՝ տրամադրելով ֆինանսական աջակցություն և քաղաքական խորհրդատվություն՝ բարելավելու կայունությունը, արտադրողականությունը և զբաղվածության հնարավորությունները:

Երկրները դիմում են ԱՄՀ-ին՝ տնտեսական ճգնաժամերը հաղթահարելու, իրենց արժույթները կայունացնելու, կառուցվածքային բարեփոխումներ իրականացնելու և վճարային հաշվեկշռի դժվարությունները մեղմելու համար վարկեր ստանալու նպատակով։

Այս վարկանիշը կազմվել է ԱՄՀ-ի չմարված ընդհանուր վարկերի վերաբերյալ տվյալների հիման վրա: Ընտրվել է պարտքի վերջին տվյալները յուրաքանչյուր երկրի համար՝ ընթացիկ տարվա ապրիլի 29-ի դրությամբ:

Վարկանշային աղյուսակը գլխավորում է Արգենտինան։

Արգենտինայի պարտքը ԱՄՀ-ին համարժեք է երկրի ՀՆԱ-ի 5.3%-ին։ Ընդհանուր առմամբ երկրին է պատկանում ավելի քան 32 միլիարդ դոլար։

Գծապատկերում ներկայացված են հիմնադրամի նկատմամբ ամենամեծ պարտք ունեցող 10 երկրները.

Երկիր Վարկ (մլրդ) ՀՆԱ (մլրդ) Պարտք / ՀՆԱ %
Արգենտինա 32 604.3 5.3
Եգիպտոս 11 347.6 3.1
Ուկրաինա 9 188.9 4.7
Պակիստան 7 374.7 1.8
Էկվատոր 6 121.6 4.9
Կոլումբիա 3 386.1 0.8
Անգոլա 3 92.1 3.2
Կենյա 3 104.0 2.8
Գանա 2 75.2 2.6
Փղոսկրի Ափ 2 86.9 2.3

G20-ի անդամ և հացահատիկի խոշոր արտահանող երկրի պարտքային խնդիրների պատմությունը սկսվում է 1890-ականների վերջից, երբ մայրաքաղաք Բուենոս Այրեսի արդիականացման համար պարտք վերցրեց: Վերջին վեց տասնամյակում այս երկիրն ԱՄՀ-ից արդեն ավելի քան 20 անգամ օգնություն է ստացել։

10 առավել պարտք ունեցող երկրներից հինգն Աֆրիկայում են, իսկ երեքը՝ Հարավային Ամերիկայում։

Ցուցակում միակ եվրոպական երկիրը՝ Ուկրաինան, Ռուսաստանի հետ իր հակամարտությունում ապավինում է միջազգային աջակցությանը։ Ենթադրվում է, որ Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումը հանգեցրել է երկրի տնտեսության մեկ երրորդի կորստին։ Երկիրը ԱՄՀ-ին պարտք է 9 միլիարդ դոլար։

Իսկ Հայաստանի պարտքը կազմում է 257.72 միլիոն դոլար։

Ընդհանուր առմամբ, գրեթե 100 երկիր պարտք է ԱՄՀ-ին, և այդ բոլոր պարտքերի ընդհանուր գումարը կազմում է 111 միլիարդ դոլար: Վերոնշյալ երկրներին (թոփ 10) բաժին է ընկնում այդ պարտքերի մոտ 69%-ը։

Share