Բաժին. Ֆինանսական

«ՍԱՍ-ԳՐՈՒՊ»-Ի ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԸ ՑՈՒՑԱԿՎԵԼ ԵՆ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱՅՈՒՄ

Այսօր՝ հունվարի 29-ին, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում կայացել է «ՍԱՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի պարտատոմսերի ցուցակման արարողությունը: «ՍԱՍ ԳՐՈՒՊ»-ի անվանական արժեկտրոնային պարտատոմսերն ընդգրկվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի Bbond ցուցակում:  

Այս թողարկումը ներառում է 10 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, 24 ամիս մարման ժամկետով և 10.1% տարեկան եկամտաբերությամբ 700,000 պարտատոմս: Պարտատոմսերը բորսայում կշրջանառվեն SASGB1 բորսայական հապավմամբ:

Պարտատոմսերի այս թողարկման տեղաբաշխումը իրականացրել է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն:

Նշենք, որ «ՍԱՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի գործունեության հիմնական ուղղությունը մանրածախ առևտուրն է: Ընկերությանն է պատկանում «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցը:

Share