Ֆինանսական

Սերգեյ Լավրով. BRICS-ն ակտիվորեն աշխատում է ազգային արժույթով վճարումների հարթակի վրա

BRICS-ի երկրներն ակտիվորեն աշխատում են առևտրի ընթացքում ազգային արժույթներով հաշվարկների հարթակի մշակման ուղղությամբ: Այս մասին BRICS-ի ԱԳ նախարարների հանդիպմանը հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Ակտիվ աշխատանք է տարվում անցյալ տարվա Յոհաննեսբուրգի գագաթնաժողովում կայացված որոշումների իրականացման ուղղությամբ, մասնավորապես՝ միջազգային արժութային և ֆինանսական համակարգի բարելավման, փոխադարձ առևտրում ազգային արժույթներով հաշվարկների հարթակի մշակման առումով»,- ասել է ռուս պաշտոնյան:

BRICS արտգործնախարարների հերթակաան հանդիպումը մեկնարկել է այսօր Նիժնի Նովգորոդում: Ավելի վաղ ասոցիացիայում Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարարության գերագույն դեսպանն ասել էր, որ գագաթաժողովին ակնկալում է մոտ 20-25 երկրի մասնակցություն, այդ թվում՝ BRICS-ի անդամ տասնյակը:

Share