Ֆինանսական

Ուկրաինայում արտարժույթի պահանջարկը մայիսին հասել է ռեկորդային առավելագույնի

Ուկրաինայի քաղաքացիներն ակտիվացրել են կանխիկ արժույթի գնումը. մայիսին գրանցվել է ռեկորդային ցուցանիշ: Այս մասին վիճակագրություն է հրապարակել երկրի Ազգային բանկը:

Նշվում է, որ ընթացիկ տարվա մայիսին արտարժույթի գնումների ծավալը գերազանցել է վաճառքի ծավալները 1.04 միլիարդ դոլարով: Բնակչության կողմից կատարված գնումների ծավալն այս ամսում կազմել է 2.24 միլիարդ դոլար:

Մայիսի վերջին դոլարն առաջին անգամ գերազանցեց 40 գրիվնայի նշագիծը: Ուկրաինացի վերլուծաբանները նշում են, որ գրիվնան այժմ կայուն թուլացման միտում ունի: Մարտից մինչև մայիս այն էժանացել է ավելի քան 6%-ով: Կանխատեսվում է, որ ազգային արժույթի թուլացման ցուցանիշները կշարունակվեն մինչև տարեվերջ:

Share