Բաժին. Ֆինանսական

ՀՀ բանկերում 2024թ. մարտի դրությամբ սպասարկվում է 4.72 մլն հաճախորդ

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տրամադրած տվյալների 2024թ.-ի մարտի դրությամբ Հայաստանի առևտրային բանկերում սպասարկվում է 4,717,713 հաճախորդ։ 2023թ.-ի համադրելի ցուցանիշի  համեմատ աճել է 557,272-ով կամ 13.4%-ով։

Նրանցից 4,516,690-ը ֆիզիկական անձինք են, իսկ 201,023-ը՝ իրավաբանական անձինք:

Ըստ ներկայացված վիճակագրության՝ ընթացիկ տարվա մարտ ամսվա դրությամբ բանկերի հաճախորդների հաշիվների քանակը կազմել է 9,705,062։ 2023թ.-ի համադրելի ցուցանիշի  համեմատ աճել է 1,425,272-ով կամ 17.2%-ով։

Մասնավորապես հաշիվներից 9,273,343-ը  ֆիզիկական անձանց հաշիվներ են, իսկ իրավաբանական անձանց հաշիվները 431,719-ն են:

Share