Բաժին. Ֆինանսական

2012Թ.-ԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ԵՎ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԵԼ Է 289 ՄԼՐԴ ԴՐԱՄ

2012 թվականին ՀՀ պետական բյուջեից շուրջ 289 մլրդ դրամ ուղղվել է սոցիալական նպաստների և կենսաթոշակների վճարմանը, որի արդյունքում արձանագրվել է տարեկան ծրագրի 98.1% կատարողական:

Պաշտոնական վիճակագրության համաձայն` հաշվետու տարում կենսաթոշակների վճարմանն ուղղվել է 197.5 մլրդ դրամ: 79.4 մլրդ դրամը կազմել են նպաստները: 12.1 մլրդ դրամ տրամադրվել է սոցիալական ապահովության միջոցառումների իրականացման նպատակով աշխատողներին առաջարկվող սոցիալական փաթեթի ծառայությունների շրջանակներում, որից 10.1 մլրդ դրամն օգտագործվել է բժշկական ապահովագրության նպատակով:

Նախորդ տարվա համեմատ նպաստների և կենսաթոշակների ծախսերն ավելացել են 12.7%-ով կամ 32.6 մլրդ դրամով:

Share