Բաժին. Ֆինանսական

Հայաստանում 2023թ․-ին գործել է 221 արտարժույթի փոխանակման կետ

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների 2023թ․-ի տարեվերջի դրությամբ արտարժույթի փոխանակման կետերի շրջանառության ծավալը ԱՄՆ դոլարով կազմել է 1,811,423 հազար, ԵՎՐՈ-ով՝ 409,703 հազար, Ռուսական ռուբլով՝ 142,559,060 հազար։

Առքի միջին փոխարժեքը ԱՄՆ դոլարով կազմել է 390.64, ԵՎՐՈ-ով՝ 421.74, Ռուսական ռուբլով՝ 4.67։

Վաճառքի միջին փոխարժեքը ԱՄՆ դոլարով կազմել է 393.47, ԵՎՐՈ-ով՝ 424.36, Ռուսական ռուբլով՝ 4.63։

2023թ․-ի տարեվերջի դրությամբ Հայաստանում գործել է 221 արտարժույթի փոխանակման կետ։

Share