Ֆինանսական

Իտալիան չի կարողանա հասնել ՆԱՏՕ-ի սահմանած ռազմական ծախսերի ՀՆԱ-ի 2%-ի շեմին

Իտալիան չի կարողանա հասնել ՆԱՏՕ-ի պաշտպանական ծախսերի 2%-ի շեմին մինչև 2028-ը: Այս մասին Avvenire թերթին տված հարցազրույցում հայտարարել է Իտալիայի պաշտպանության նախարար Գիդո Կրոզետոն:

«Այսօրվա դրությամբ՝ 2025 թվականին մենք չենք հասնի 2%-ի և կլինենք աշխարհի այն սակավաթիվ երկրներից, որոնք 2028 թվականին հաջողություն չեն ունենա»,- ասել է նախարարը:

Նրա խոսքով, խնդիրը «Եվրոպայի բյուրոկրատական ​​կանոններն են», որոնք թույլ չեն տալիս երկրին ապահովել համարժեք պաշտպանություն: Նախարարը կարծում է՝ Եվրոպան իր բյուրոկրատիայով խանգարում է Իտալիային:

Ռազմական ծախսերը ՆԱՏՕ-ի երկրների ՀՆԱ-ի 2%-ին հասցնելու նպատակը դրվել էր 2014-ի սեպտեմբերին Ուելսում կայացած գագաթնաժողովում՝ վկայակոչելով «ռուսական սպառնալիքը»՝ կապված Ղրիմի՝ Ռուսաստանին վերամիավորվելու հետ: 2023 թվականի հուլիսին Վիլնյուսի գագաթնաժողովում որոշվեց, որ ՀՆԱ-ի 2%-ը ոչ թե պետք է դառնա թիրախ, այլ պաշտպանական ծախսերի նվազագույն մակարդակ ՆԱՏՕ-ի երկրների համար:

Share