Բաժին. Ֆինանսական

ՄԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԸ ԴԵՌԵՎՍ ՈՒՆԻ ԳԵՐԻՇԽՈՂ ԴԻՐՔ

Մեր տնտեսությունում արտարժույթը դեռևս ունի գերիշխող դիրք. ազգային արժույթի՝ ՀՀ դրամի նկատմամբ վստահությունը շարունակում է մնալ ցածր: Որպես արդյունք, դոլարայնացման մակարդակը պահպանվում է բարձր մակարդակում:

ՀՀ կենտրոնական բանկի հրապարակման համաձայն՝ 2012 թվականի դեկտեմբերին ՀՀ ռեզիդենտների արտարժութային ավանդների և փողի զանգվածի հարաբերակցությունը կազմել է 45.0%՝ տարեսկզբի համեմատությամբ աճելով 1.3 տոկոսային կետով: Միևնույն ժամանակ, հաշվետու ամսվա արդյունքներով ռեզիդենտների արտարժութային ավանդների տեսակարար կշիռը ֆինանսական համակարգում ներգրավված ավանդների ընդհանուր ծավալում կազմել է 63.0%:

Նշենք նաև, որ ռեզիդենտ ֆիզիկական անձանց արտարժույթով ժամկետային ավանդների կշիռը ընդհանուր ժամկետային ավանդներում կազմել է 73.4%, իսկ ցպահանջ ավանդների կշիռն ընդհանուր ցպահանջ ավանդներում` 51.9%:

ՀՀ ռեզիդենտ իրական հատվածին արտարժույթով տրամադրված վարկերի և ընդհանուր վարկերի հարաբերակցությունը կազմել է 64.2%:

Share