Կրիպտո

Հյուսիսային Կարոլինայի նահանգապետը վետո է դրել CBDC արգելքի օրինագծի վրա

Հյուսիսային Կարոլինայի նահանգապետ Ռոյ Կուպերը վետո է դրել օրինագծի վրա, որն արգելում է ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի կողմից թողարկված Կենտրոնական բանկի թվային արժույթի (CBDC) ներդրումը, չնայած այն հանգամանքին, որ այն գրեթե միաձայն աջակցություն է ստացել նահանգի Ներկայացուցիչների պալատի և Սենատի կողմից:

Կուպերը, ով քննադատության է ենթարկվել քաղաքական դրդապատճառներով որոշում կայացնելու համար, հունիսի 5-ի իր հայտարարության մեջ բացատրեց, որ Ներկայացուցիչների պալատի 690 օրինագիծը չափազանց «վաղաժամ և անորոշ» էր՝ օրենքի ստորագրման համար:

Կուպերը վետո դրեց այն բանից հետո, երբ հունիսի վերջին Ներկայացուցիչների պալատում 109/4 և Սենատում 39/5 կողմ քվեարկեցին օրինագծին:

Հաշվի առնելով գրեթե միաձայն քվեարկությունը՝ Հյուսիսային Կարոլինայի օրենսդիրները հեշտությամբ կարող են հաղթահարել Կուպերի վետոն՝ երկու պալատներում ունենալով ձայների մեծամասնությունը՝ երեք հինգերորդը: Կուպերի վետո դնելու որոշումը արժանացել է անհամաձայնության:

«Նահանգապետ Կուպերի վետոն չէր արտացոլում Հյուսիսային Կարոլինիայի բնակիչների ցանկությունները», – բացատրեց Blockware Solutions-ի գլխավոր վերլուծաբան և հյուսիսկարոլինացի Միտչել Ասքյուն:

Ասկյուն ասաց, որ ցավալի է, որ Կուպերը «չցանկացավ հրաժարվել կուսակցական քաղաքականությունից» և աջակցել այն օրենքին, որը օգուտ կբերի Հյուսիսային Կարոլինայի բոլոր բնակիչներին:

Բլոկչեյն ասոցիացիայի արդյունաբերության կապերի բաժնի ղեկավար Դեն Սփուլերը ասում է, որ Կուպերի վետոն բաց թողնված հնարավորություն է՝ բարձրաձայն և հստակ հայտարարելու համար, որ Հյուսիսային Կարոլինան վճռականորեն դեմ է CBDC-ին:

«Թվային ակտիվների քաղաքականությունը պետք է մնա ամերիկյան ժողովրդի ձեռքում ՝ ապահովելով, որ թվային արժույթի ցանկացած զարգացում արտացոլի մեր գաղտնիության, ինքնիշխանության և ազատ շուկայական մրցունակության արժեքները», – ասել է Սփուլլերը:

Այնուամենայնիվ, Դաշնային պահուստային համակարգի նախագահ Ջերոմ Փաուելը Սենատի բանկային հանձնաժողովի լսումների ժամանակ ասել է, որ ԱՄՆ-ն «հեռու է Կենտրոնական բանկի թվային արժույթը որևէ ձևով առաջարկելուց, առավել ևս ընդունելուց»:

Ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Ինեկոբանկի աջակցությամբ։

Share