Ֆինանսական

Nikkei ֆոնդային ինդեքսը հասել է պատմական առավելագույնին

Տոկիոյի ֆոնդային բորսայի հիմնական ցուցանիշները ռեկորդներ են սահմանել:

Nikkei ինդեքսը, որը չափում է ճապոնական 225 առաջատար ընկերությունների բաժնետոմսերի գները, աճել է 0.61%-ով՝ հասնելով 41831,99 կետի: Սա երբևէ ամենաբարձր մակարդակն է:

TOPIX ինդեքսն ավելացրել է մոտ 0.47%՝ հասնելով 2909,20 կետի, ինչը նույնպես դարձել է պատմական նոր ռեկորդ:

Ճապոնիայի ներդրողները, ինչպես նշում է Kyodo գործակալությունը, դրական են գնահատում տնտեսական իրավիճակը, ինչը լավ է ազդում արժեթղթերի շուկայի վրա:

Share