Բաժին. Ֆինանսական

Ինեկոբանկի և Mastercard-ի հետ ամառային թեժ ու շահավետ գնումներ են սպասվում

Ինեկոբանկը, Mastercard վճարային համակարգի հետ համատեղ, մեկնարկել է «Շոփինգը Ինեկոյի քո նոր Mastercard-ով արա» քարտային արշավը։

Մինչև 2024թ․ սեպտեմբերի 19-ը ներառյալ, պատվիրելով նոր Mastercard Ինեկոբանկից և կատարելով գնումներ ԱՄՆ 10 ամենահայտնի օնլայն շոփերից, հաճախորդները կստանան 10% cashback

  • Nike.com
  • Shein.com
  • Sephora.com
  • 6pm.com
  • Tommy.com
  • Calvinklein.com
  • Puma.com
  • Victoriassecret.com
  • Asos.com
  • Jomashop.com

Յուրաքանչյուր հաճախորդ արշավին կարող է մասնակցել մեկ անգամ ՝ միայն արշավի ընթացքում պատվիրված առաջին Mastercard տեսակի քարտով:

Սա դեռ ամենը չէ առջևում նաև մեծ խաղարկությունն ու անակնկալ նվերներն են

20․09․2024թ․-ից մինչև 20․11․2024թ․ յուրաքանչյուր ամիս արշավի ընթացքում ձեռք բերված քարտով կատարելով նվազագույնը 40 ԱՄՆ դոլարի գնումներ միջազգային բոլոր օնլայն շոփերում, հաճախորդները կմասնակցեն մեծ խաղարկությանը և  կստանան հնարավորություն շահելու

  • ուղևորություն 2 անձի համար դեպի Աբու Դաբի,
  • 100$ արժեքով նվեր քարտ՝ Բանկի կողմից ընտրված ամերիկյան օնլայն խանութներից մեկում գնումներ կատարելու համար։

Արշավին մասնակցելու համար քարտապանները պետք է ունենան թվային բանկինգի InecoMobile հավելվածը։

Արշավի ամբողջական պայմանները ներկայացված են Ինեկոբանկի պաշտոնական կայքէջում։

Share