Բաժին. Ֆինանսական

ՀՀ բանկերում 2024թ. ապրիլի դրությամբ սպասարկվում է 4.76 մլն հաճախորդ

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տրամադրած տվյալների 2024թ.-ի ապրիլի դրությամբ Հայաստանի առևտրային բանկերում սպասարկվում է 4,759,708  հաճախորդ։ 2023թ.-ի համադրելի ցուցանիշի  համեմատ աճել է 542,391-ով կամ 12.9%-ով։

Նրանցից 4,556,526-ը ֆիզիկական անձինք են, իսկ 203,182-ը՝ իրավաբանական անձինք:

Ըստ ներկայացված վիճակագրության՝ ընթացիկ տարվա մարտ ամսվա դրությամբ բանկերի հաճախորդների հաշիվների քանակը կազմել է 9,818,364։ 2023թ.-ի համադրելի ցուցանիշի  համեմատ աճել է 1,404,903-ով կամ 16.7%-ով։

Մասնավորապես հաշիվներից 9,381,771-ը  ֆիզիկական անձանց հաշիվներ են, իսկ իրավաբանական անձանց հաշիվները 436,593-ն են:

Share