Ռուսաստանի Դաշնության սառեցված ակտիվներից եկամտի օտարումից միջոցների առաջին մասնաբաժինը 1.4 միլիարդ եվրոյի չափով կփոխանցվի Եվրահանձնաժողովին օգոստոսի առաջին շաբաթվա ընթացքում, դրանք կուղղվեն Ուկրաինայի համար հակաօդային պաշտպանության համակարգեր և արկեր ձեռք բերելուն: Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը ԵՄ ԱԳՆ ղեկավարների հանդիպման արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում:
«Ակտիվների եկամուտի վերաբերյալ ես նախարարներին տեղեկացրել եմ 1.4 միլիարդ եվրոյի միջոցների առաջին տրանշի առաջիկա փոխանցման մասին, որը պետք է կատարվի օգոստոսի սկզբին՝ Ուկրաինայի հիմնական ռազմական կարիքները հոգալու համար», – ասել է ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավարը: