ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը (Fed) պահպանել է բազային տոկոսադրույքը 5.25-5.5% մակարդակում:
Մամուլի հաղորդագրության մեջ ԴՊՀ-ն ևս մեկ անգամ ընդգծել է, որ մտադիր է գնաճը վերադարձնել 2% նպատակային ցուցանիշին (հունիսին գնաճը կազմել է 3%): Կարգավորիչը նախատեսում է սկսել տոկոսադրույքի իջեցումը այն բանից հետո, երբ վստահ լինի, որ գնաճը շարժվում է դեպի այդ նպատակը:
Վերլուծաբանների ճնշող մեծամասնությունը կանխատեսում էր, որ բազային տոկոսադրույքը կմնա անփոփոխ.