Բաժին. Ֆինանսական

ՀՀ պետական բյուջեի ծախսերն ըստ գործառական դասակարգման խմբերի. 2024թ հունվար-հունիս

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ. հունվար-հունիսին ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 1,232,737.9 մլն դրամ։ 2023 թ.-ին համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 20․1% աճ։ 2024թ.-ի հունիս ամսին ծախսերը կազմել են 203,672.9 մլն դրամ։

Եթե խոսենք գործառական դասակարգման խմբերի ծախսերի մասին, ապա.

Ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների ոլորտում ծախսերը 2023թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ աճել են 37%-ով և կազմել 308,937.6 մլն ՀՀ դրամ։

Պաշտպանության ոլորտի ծախսերը նվազել են 1․2%-ով և կազմել 178,612.7 մլն ՀՀ դրամ։

Հասարակական կարգի, անվտանգության և դատական գործունեության ոլորտի ծախսերը աճել են 15.1%-ով և կազմել 95,885.3 մլն ՀՀ դրամ։

Տնտեսական հարաբերությունների ոլորտի ծախսերը աճել են 14.7%-ով և կազմել 62,612.8 մլն ՀՀ դրամ։

Շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտի ծախսերը նվազել են 11․8%-ով և կազմել 2,991.5 մլն ՀՀ դրամ։

Բնակարանային շինարարության և կոմունալ ծառայությունների ոլորտի ծախսերը աճել են 91.7%-ով և կազմել 4,925.6 մլն ՀՀ դրամ։

Առողջապահության ոլորտի ծախսերը աճել են 7.5%-ով և կազմել 61,900.0 մլն ՀՀ դրամ։

Հանգստի, մշակույթի և կրոնի ոլորտի ծախսերը նվազել են 0․4%-ով և կազմել 17,360.2 մլն ՀՀ դրամ։

Կրթության ոլորտի ծախսերը աճել են 21.7%-ով և կազմել 90,183.7 մլն ՀՀ դրամ։

Սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերը աճել են 25.1%-ով և կազմել 409,328.5 մլն ՀՀ դրամ։

Share