Բաժին. Ֆինանսական

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է 2014-2015ԹԹ. ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ

Այսօր՝ մարտի 5-ին, տեղի է ունեցել ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը: Նիստում ԿԲ խորհուրդը հաստատել է ՀՀ ԿԲ 2014-2015թթ. հուշադրամների թողարկման ծրագիրը:

ՀՀ ԿԲ Հասարակայնության հետ կապերի ծառայության փոխանցմամբ՝ խորհուրդը նաև փոփոխություն է կատարել «ՀՀ տարածքում արտարժույթի առուվաճառքի սակարկությունների կազմակերպման լիցենզավորումը, կարգավորումը և վերահսկողությունը» կանոնակարգ 11-ում: ԿԲ խորհուրդը գրանցել է «ՄոբիԴրամ» դրամական փոխանցումներ իրականացնող ՓԲԸ-ի «Էջմիածին» մասնաճյուղի գործունեության վայրի փոփոխությունը:  

Խորհուրդը «ԱՄԻԿՈՒՍ» ՍՊԸ-ին արտարժույթի առուվաճառքի լիցենզիա է տրամադրել, «ՄԱԺՈՐ ԿՐԵԴԻՏ» ՍՊԸ-ն ստացել է գրավատան կազմակերպման լիցենզիա, իսկ «ԳԱՌԱՆՏ ԿՐԵԴԻՏ» ՍՊԸ-ն՝ այլ վայրում ևս գրավատանկազմակերպման լիցենզիա:

Վերաձևակերպվել է Ա/Ձ Գագիկ Դհերյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 377լիցենզիան: «Արցախբանկ» ՓԲԸ-ին տրամադրվել է «ԲԻՍՏՐԱՅԱ ՊՈՉՏԱ» արտասահմանյան վճարահաշվարկայինհամակարգում մասնակցության թույլտվություն:

Share