Ֆինանսական

Դոնալդ Թրամփն արժեթղթերի շուկաները անկման համար մեղադրում է Բայդենին և Հարիսին

Դոնալդ Թրամփը կարծում է, որ ԱՄՆ-ի և Ասիայի ֆոնդային շուկաների անկումը պայմանավորված է ներկայիս ամերիկյան իշխանությունների անկարողությամբ:

«Բորսաները փլուզվում են: Ես ձեզ ասում էի՝ Քամալան այդ մասին չնչին պատկերացնում անգամ չունի, իսկ Բայդենը քնած է: Ամեն ինչում մեղավոր են ԱՄՆ ոչ կոմպետենտ իշխանությունները»:

Հիշեցնենք՝ օգոստոսի 5-ին Տոկիոյի ֆոնդային բորսայի Nikkei ինդեքսը, որն արտացոլում է Ճապոնիայի 225 առաջատար ընկերությունների բաժնետոմսերի գների տատանումները, առուվաճառքի ավարտին նվազել է 12.4%-ով: Տեղական դիտորդներն այս փլուզումը բացատրում են ԱՄՆ-ում հնարավոր ռեցեսիայի հետ կապված մտահոգություններով, որտեղ օգոստոսի 2-ին աշխատաշուկայի վիճակագրական տվյալները շուկայական սպասումներից ցածր էին: Իրավիճական ֆոնդային բորսայում պայմանավորում են նաև իենի ամրապնդմամբ: Ակնկալվում է, որ ճապոնական ֆոնդային բորսայի անկումը կխորացնի ճգնաժամը Հյուսիսային Ամերիկայի ֆոնդային շուկաներում, որտեղ հինգշաբթի օրը բացասական դինամիկա սկսվեց արձանագրվել աշխատաշուկայի և արդյունաբերության ոլորտում իրավիճակի թույլ վիճակագրական տվյալների ֆոնին:

Share