Բաժին. Ֆինանսական

Աշխարհի խոշորագույն ֆոնդային շուկաները (1900 և 2023 թվականներ)․ Ինֆոգրաֆիկա

Աղյուսակում ներկայացված են աշխարհի ամենամեծ ֆոնդային շուկաները ըստ երկրների 1900 և 2023 թվականներին:

Սա հիմնված է համաշխարհային շուկայի կապիտալիզացիայի յուրաքանչյուր երկրի տոկոսային մասնաբաժնի վրա:

Երկիր (1900թ․)Համաշխարհային շուկայական կապիտալիզացիայի մասնաբաժինը (%)
Մեծ Բրիտանիա24.2
ԱՄՆ14.5
Գերմանիա12.6
ֆրանսիա11.2
Ռուսաստան5.9
Ավստրիա5.0
Բելգիա3.4
Ավստրալիա3.4
Հարավային Աֆրիկա3.2
Նիդերլանդներ2.5
Իտալիա2.0
Այլ երկրներ12.2

1900 թվականից ի վեր տեսնում ենք, որ Մեծ Բրիտանիան կազմում էր համաշխարհային շուկայական կապիտալի գրեթե մեկ քառորդը:

Լոնդոնի ֆոնդային բորսան (LSE), որը հիմնադրվել է 1801 թվականին, աշխարհի ամենահին բորսաներից մեկն է, չնայած ոչ այնքան հին է, որքան Նյու Յորքի ֆոնդային բորսան (NYSE), որը բացվել է 1792 թվականին:

1900 թվականին LSE-ով առևտուր իրականացնող ընկերությունները հիմնականում զբաղվում էին երկաթուղիներով, ֆինանսներով և բնական ռեսուրսներով։

Ընդհանուր առմամբ, 1900թ․-ին եվրոպական երկրներին բաժին է ընկել համաշխարհային շուկայական կապիտալիզացիայի ավելի քան 67%-ը։ 2023 թվականի տվյալներից երևում է, որ շատ բան է փոխվել։

Երկիր (2023թ․)Համաշխարհային շուկայական կապիտալիզացիայի մասնաբաժինը (%)
ԱՄՆ60.5
Ճապոնիա6.2
Մեծ Բրիտանիա3.7
Ֆրանսիա2.8
Չինաստան2.8
Կանադա2.5
Շվեյցարիա2.4
Գերմանիա2.1
Ավստրալիա2.0
Հնդկաստան2.0
Թայվան1.7
Հարավային Կորեա1.4
Այլ երկրներ10.0

123 տարի անց Միացյալ Նահանգները հաստատակամորեն գրավեց իր տեղը որպես աշխարհի ամենամեծ ֆոնդային շուկա: Համաշխարհային շուկայի կապիտալիզացիայում Ամերիկայի մասնաբաժինն աճել է 46 տոկոսային կետով, և նրա տարածքում են գտնվում տրիլիոն շրջանառություն ունեցող յոթ համաշխարհային ընկերություններից վեցը:

Այս ժամանակահատվածում տեսնում ենք, որ ասիական երկրները, ինչպիսիք են Ճապոնիան, Չինաստանը և Հնդկաստանը, նույնպես վերածվել են ամենամեծ ֆոնդային շուկաների: Ակնկալվում է, որ մինչև 2075 թվականը վերջին երկու երկրները կունենան աշխարհի երկու ամենամեծ տնտեսությունները, և, որպես արդյունք, նրանց ֆոնդային շուկաների չափը կարող է զգալիորեն աճել:

Share