Բաժին. Ֆինանսական

ՄԵՐ ԵՐԿՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ

2013 թվականի հունվար ամսվա վերջի դրությամբ Հայաստանի համախառն միջազգային պահուստները կազմել են շուրջ 1768.0 մլն ԱՄՆ դոլար, որից ակտիվները ՝ազատ փոխարկելի արժույթով, կազմել են մոտ 1736.2 մլն ԱՄՆ դոլար: Մնացյալ  31.8 մլն ԱՄՆ դոլարը պահվել է Արժույթի Միջազգային Հիմնադրամի SDR-ներում (Special Drawing Rights):

ՀՀ կենտրոնական բանկի հրապարակման համաձայն՝ ընթացիկ տարվա հունվարին, նախորդ տարվա դեկտեմբեր ամսվա համեմատ, ՀՀ համախառն միջազգային պահուստները նվազել են 31,5 մլն ԱՄՆ դոլարով: 

Նշենք, որ 2012 թվականի վերջի դրությամբ մեր երկրի  համախառն միջազգային պահուստները կազմել են 1799.5 մլն ԱՄՆ դոլար:

SDR-ը (ՀԻՓ, հատուկ փոխառության իրավունք) ԱՄՀ-ի պահուստային և փոխհաշվարկային արհեստական միջոցն է: Այն ստեղծվել է 1969 թվականին և հատկացվում է երկրների պահուստների համալրման, ԱՄՀ-ի վարկերի դիմաց վճարումների կատարման և վճարային հաշվեկշիռների սալդոյի կանոնակարգման համար։

Share