Կրիպտո

Կենտրոնական բանկերը փորձարկում են CBDC միջսահմանային վճարումները Swift-ի միջոցով

Համաշխարհային ֆինանսական հաղորդագրությունների փոխանակման Swift գլոբալ ցանցը երեք Կենտրոնական բանկերի հետ միասին իրականացնում է կենտրոնական բանկի թվային արժույթի միացման իր լուծման բետա-թեստավորումը:

Նախագիծը նպատակ ունի օգտագործել CBDC թվային արժույթները միջսահմանային վճարումներում։ Մասնակից բանկերի թվում են Հոնկոնգի արժութային վարչությունը և Ղազախստանի Կենտրոնական բանկը։

Բանկային հաղորդագրությունների ցանցը մշակել է ենթակառուցվածքը CBDC-ի համար «ավազարկղում» փորձարկման միջոցով։ Եվ, ըստ Swift-ի, այն ապացուցել է լուծման ներուժն ու կարևորությունը։

Թեստավորման առաջին փուլին մասնակցել են 18 համաշխարհային ֆինանսական հաստատություններ, այդ թվում՝ Կանադայի թագավորական բանկը, Ֆրանսիայի բանկը, Société Générale-ը, BNP Paribas-ը, Սինգապուրի դրամավարկային մարմինը, HSBC-ն, Deutsche Bundesbank-ը և NatWest-ը:

Ըստ Swift-ի հաշվետվության՝ 12-շաբաթյա համատեղ փորձարկման ընթացքում մասնակիցները հաջողությամբ մշակել են 4736 գործարք Quorum և Corda բլոկչեյն ցանցերի, ինչպես նաև Corda-ի և ֆիատ արտարժույթի միջև:

Ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Ինեկոբանկի աջակցությամբ։

Share