Բաժին. Ֆինանսական

ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է ՀՐԱՄԱՆԱԳԻՐ՝ ԱՐԺԵԶՐԿՎԱԾ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր՝ «Արցախբանկ» փակ բաժնետիրական ընկերությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների` 1993 թվականից արժեզրկված ավանդների նախնական փոխհատուցման մասին:

Համաձայն հրամանագրի` կառավարությանը հանձնարարվել է ապահովել մինչեւ 1974 թվականը ծնված քաղաքացիների, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության համար զոհված զինծառայողների եւ պատերազմի առաջին խմբի հաշմանդամների ավանդների նախնական փոխհատուցման իրականացումը «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» օրենքով նախատեսված գումարների սահմաններում:

Share