Ֆինանսական

Ռուսաստանի ԿԲ-ն երկարաձգել է կանխիկ արտարժույթի դուրսբերման սահմանափակումները

Ռուսաստանի Բանկը երկարացրել է  կանխիկ արտարժույթի դուրսբերման սահմանափակումները մինչև 2025-ի մարտի 9-ը: Այս մասին հայտնում է ՌԴ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը: Զեկույցում նշվում է, որ ՌԴ գլխավոր դրամատունը պահպանում է կանխիկ արժույթի սահմանափակումները՝ կապված Ռուսաստանի Դաշնության դեմ գործող պատժամիջոցների հետ, որոնք արգելում են ներքին ֆինանսական հաստատություններին կանխիկ արժույթ գնել արևմտյան երկրներից:

«Այն քաղաքացիների համար, ում արտարժութային հաշիվը կամ ավանդը բացվել է մինչև 2022 թվականի մարտի 9-ը, արժույթի դուրսբերման սահմանաչափը մնում է դրամական միջոցների մնացորդի չափը նշված ամսաթվով, բայց ոչ ավելի, քան 10 հազար ԱՄՆ դոլարը կամ եվրոն՝ անկախ ավանդի կամ հաշվի արժույթից»:

Մնացած միջոցները դեռ կարելի է ստանալ ռուբլով: Նաև բանկերի համար վեց ամսով երկարացվել է քաղաքացիներից հաշիվներից կամ ավանդներից միջնորդավճար գանձելու արգելքը:

Բացի այդ, արժութային փոխանցումներն առանց հաշիվ բացելու և էլեկտրոնային դրամապանակների միջոցով տրվում են ռուբլով: Այս դեպքում գումարը չի կարող պակաս լինել, քան այն, որը հաշվարկվել է վճարման օրը Ռուսաստանի Բանկի պաշտոնական դրույքաչափով:

Share