Բաժին. Ֆինանսական

2013Թ.-Ի ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԽՈՇՈՐ ԲԱՆԿԵՐՆ ՈՒ ԱՄԵՆԱԹԱՆԿ ԲԱՆԿԱՅԻՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԸ

Brandirectory գործակալությունը հրապարակել է 2013թ.-ի աշխարհի ամենաթանկ բանկային ապրանքային նշանների ցուցակը: Այն գլխավորում է ամերիկյան Wells Fargo-ն. այս բանկի բրենդի արժեքը գնահատվել է 26 մլրդ ԱՄՆ դոլար: Երկրորդ հորիզոնականում ամերիկյան Chase բանկն է ( 23.4 մլրդ ԱՄՆ դոլար): Եռյակը եզրափակում է բրիտանական HSBC բանկը (22.9 մլրդ ԱՄՆ դոլար):  

Ցուցակի չորրորդ հորիզոնականում Bank of America-ն է՝  22.4 մլրդ ԱՄՆ դոլար:  Citi բանկը (21.7 մլրդ ԱՄՆ դոլար) զբաղեցրել է ցուցակի 5-րդ հորիզոնականը:  Իսպանական խոշորագույն Santander բանկը 6-րդն է.  բրենդը գնահատվել է 20.1 մլրդ ԱՄՆ դոլար: 7-րդ տեղում է չինական ICBC-ն` 19.8 մլրդ ԱՄՆ դոլար: Ֆրանսիական BNP-Paribas-ը ութերորդն է` 18.6 մլրդ ԱՄՆ դոլար: Չինական China Construction Bank-ը զբաղեցնում է իններորդ հորիզոնականը` 16.9 մլրդ ԱՄՆ դոլար: Մեկ այլ չինական բանկ` Agricultural Bank of China-ն (16.9 մլրդ ԱՄՆ դոլար) եզրափակում է առաջին տասնյակը: 

Հայաստանում գործող VTB բանկի բրենդը գնահատվել է 2.3 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ BTA բանկինը` 125 մլն ԱՄՆ դոլար:

Գործակալության կողմից հրապարակվել են նաև բանկերի շուկայական կապիտալիզացիայի ցուցանիշները:

Այս ցուցակում առաջինը չինական ICBC-ն է` 242.6 մլրդ ԱՄՆ դոլար: Երկրորդը` China Construction Bank-ը` 208.8 մլրդ ԱՄՆ դոլար: Երրերդը` Wells Fargo-ն` 183 մլրդ ԱՄՆ դոլար: HSBC-ն չորրորդն է` 180.3 մլրդ ԱՄՆ դոլար: Հինգերորդ տեղում է JPMorganChase-ը` 172.3 մլրդ ԱՄՆ դոլար:

6-րդ տեղում է Agricultural Bank of China-ն` 152 մլրդ ԱՄՆ դոլար:  Bank of China-ն յոթերորդն է` 131.9 մլրդ ԱՄՆ դոլար: Ութերորդ տեղում է Citi բանկը` 112.4 մլրդ ԱՄՆ դոլար: Bank of America-ն իններորդն է՝  105.2 մլրդ ԱՄՆ դոլար: Chase բանկը եզրափակում է տասնյակը` 94 մլրդ ԱՄՆ դոլար:

Share