Բաժին. Ֆինանսական

ՀՀ ԲԱՆԿԵՐՈՒՄ ԱՐՏԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԱՎԱՆԴՆԵՐԸ ԿԱԶՄՈՒՄ ԵՆ ՇՈՒՐՋ 70%

2012 թվականի վերջի դրությամբ Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր պարտավորությունները կազմել են շուրջ 2 տրլն 77 մլրդ ՀՀ դրամ:

ՀՀ կենտրոնական բանկի հրապարակման համաձայն՝ ընդհանուր պարտավորությունների կառուցվածքում ֆիզիկական անձանց ժամկետային և ցպահանջ ավանդները կազմել են համապատասխանաբար 28.5% և 7.4%, իսկ իրավաբանական անձանց ցպահանջ և ժամկետային ավանդները՝  9.7% և 8.9%:

Ըստ ժամկետային կառուցվածքի` ֆիզիկական և իրավաբանական անձանց ընդհանուր ավանդներում ցպահանջ և ժամկետային ավանդների տեսակարար կշիռները կազմել են համապատասխանաբար  31.4% և 68.6%: Միևնույն ժամանակ, ըստ արժութային կառուցվածքի` արտարժութային ավանդների տեսակարար կշիռը ընդհանուր ավանդներում կազմել Է 70.3%:

Նշենք նաև, որ ՀՀ բանկային համակարգի պարտավորությունների կառուցվածքում  բանկերի (ներառյալ ԿԲ) թղթակցային հաշիվները և այլ պարտավորությունները կազմել են 22.2%, այլ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ պարտավորությունները՝ 13.9%, կառավարության նկատմամբ պարտավորությունները՝ 3.3%:

Share