Բաժին. Ֆինանսական

ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԸ ԿԱԶՄԵԼ Է 4.8 ՄԼՐԴ ԴՐԱՄ

2012  թվականի վերջի դրությամբ ՀՀ տարածքում գործող 32 վարկային կազմակերպությունների ընդհանուր ակտիվները կազմել են 168.5 մլրդ ՀՀ դրամ, որից տնտեսությանը տրամադրված վարկերի ծավալը կազմել  է 113.2 մլրդ ՀՀ դրամ:

ՀՀ կենտրոնական բանկի հրապարակման համաձայն՝ 2012 թվականի վերջի դրությամբ վարկային կազմակերպությունների կողմից ֆիզիկական անձանց տրամադրված վարկերին բաժին է ընկել վարկային պորտֆելի 68.8%-ը, իրավաբանական անձանց տրամադրված վարկերին` 20.8%-ը, վարկային կազմակերպությունների հետ կապված անձանց և աշխատակիցներին տրամադրված վարկերին` 3.1%-ը, լիզինգին` 7.4%-ը:

Հատկանշական է, որ վարկային կազմակերպությունների կողմից տրամադրված վարկերի ընդհանուր ծավալում արտարժութային վարկերի տեսակարար կշիռը կազմել է 38.7%:

Վարկային ներդրումների ռիսկայնության դասերի առումով` չաշխատող վարկերի և դեբիտորական պարտքերի տեսակարար կշիռը տարեվերջին կազմել է 3.7%:  

Նշենք նաև, որ 2012 թվականի արդյունքներով վարկային կազմակերպությունների զուտ շահույթը կազմել է 4.8 մլրդ ՀՀ դրամ: Շահույթով է աշխատել 26, իսկ վնասով` 6 վարկային կազմակերպություն:

Share